Մինչև  պատերազմը  Հագվի  գյուղում  դպրոցը  գործել  է  մասնավոր  տներում: Պատերազմից  հետո  կառուցվել   է   երկու սենյակից  բաղկացած տարրական դպրոց: 1950-ական  թվականներին  դպրոցը դարձել է 7-ամյա և ունեցել է 200-ից ավելի աշակերտ: 1967թ. կառուցվել է դպրոցի նոր հարմարեցված   շենքը, որը   երկհարկանի է  բաղկացած՝ 14  սենյակից, մարզադահլիճից և   արհեստանոցից: Շենքը գործում   է  մինչ օրս: 2002թ. Հագվու  իննամյա   դպրոցը  վերանվանվեց   «Հագվու հիմնական դպրոց»  ՊՈԱԿ: Այժմ  դպրոց   հաճախում  է   40 աշակերտ:  Մեր  դպրոցի  աշակերտներն   աչքի  են  ընկնում   ուսման   նկատմամբ   մեծ  հետաքրքրությամբ:   Հաճախակի   անցկացվող   միջոցառումներն  ու   էքսկուրսիաները   նպաստում  են ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպմանը:  Շրջանավարտներից  շատերն  ուսումը  շարունակել  են  ՀՀ բարձրագույն  ուսումնական  հաստատություններում: Նրանցից  6-ը  այժմ  աշխատում են դպրոցում:Հագվու  հիմնական դպրոցում դասավանդում են բարձրագույն մասնագիտական կրթությամբ  12 ուսուցիչներ: Ուսուցչական  կոլեկտիվը  ղեկավարում  է  Վաղանուշ  Սահակյանը: